Ներքին 3 տարի առաջ - 18:57 11-10-2022

ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է 2022թ հուլիս-օգոստոս ամիսներին փաստահավաք այցերի վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույց

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից սկսված ռազմական գործողությունների արդյունքում Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում սահմանամերձ համայնքների բնակիչների համար ստեղծված խոցելի իրավիճակով պայմանավորված Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբերի կողմից 2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին այցեր են կատարվել Տավուշի և Գեղարքունիքի մարզեր տեղում առկա խնդիրներին ծանոթանալու, Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական մանդատի շրջանակներում դրանց լուծման ուղղությամբ գործողությունների ձեռնարկման, ինչպես նաև փաստահավաք աշխատանքների իրականացման նպատակով:

Զեկույցում ներկայացված են փաստահավաք աշխատանքների արդյունքները, ձեռք բերված փաստերի նկատմամբ կիրառելի իրավական վերլուծությունները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունները բարձրացված խնդիրների առնչությամբ:

Զեկույցն ամփոփվել և պետք է հրապարակվեր սեպտեմբեր ամսվա վերջին, սակայն Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա սեպտեմբերի 12-ի լույս 13-ի իրականացրած հարձակումը փոխեց իրավիճակը՝ Պաշտպանի աշխատակազմի համար առաջացնելով ավելի հրատապ արձագանքման աշխատանքի անհրաժեշտություն։

Չնայած դրան, ուշագրավ է, որ զեկույցի տարբեր հատվածներում վերլուծված փաստերը, որոնք մատնացույց են անում հատկապես Գեղարքունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից սահմանամերձ համայնքների բնակիչների նկատմամբ տևական և շարունակական հոգեբանական ճնշումների գործադրումը, խաղաղ բնակիչների սեփականության իրավունքի կոպիտ խախտումները։ Վերլուծված են նաև նման ապօրինի արարքների խորքային պատճառը հանդիսացող էթնիկ հիմքով ատելության օրինակները, ի մասնավորի՝ ադրբեջանցի պատգամավորների հայատյաց ելույթներն ու ուժի սպառնալիքի վերաբերյալ հայտարարությունները։

Տավուշի մարզի կատարված մշտադիտարկման այցերի ընթացքում ուսումնասիրվել են բնակիչներին բժշկական օգնության տրամադրման և բուժսպասարկման հնարավորություններն ու խնդիրները, բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքների հետ կապված մի շարք հարցեր։ Այցերի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երեխաների կրթության իրավունքի իրացման պայմանների, կարիքների, ներառական միջավայրի ձևավորման համար առկա հնարավորությունների ուսումնասիրմանը։ Առանձնազրույցներ են իրականացվել տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև բնակիչների հետ, քննարկումներ են տեղի ունեցել նախադպրոցական ուսումնական հաստատությունների, կրթական հաստատությունների պատասխանատուների, ինչպես նաև տեղական մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի