Մամուլ 2 տարի առաջ - 08:12 02-11-2023

Արցախի «Արդարություն» կուսակցության ղեկավար կազմը Հայաստանում ՀԿ կհիմնի․ Հրապարակ 

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արցախի «Արդարություն» խորհրդարանական կուսակցության ղեկավար կազմը մտադիր է Հայաստանում հասարակական կազմակերպություն հիմնել, որը, ըստ ամենայնի, կղեկավարի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, ով վերջին շրջանում մեծ ճանաչում է ձեռք բերել ոչ միայն Արցախում, այլեւ՝ Հայաստանում եւ սփյուռքում։

ՀԿ-ի գործունեության առանցքում լինելու է հայապահպանությունը, նախաձեռնողները ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը տրամագծորեն հակառակ գործունեություն են ծավալելու եւ փորձելու են Արցախի հարցը տաք պահել։ ՀԿ-ի անվան հետ կապված՝ դեռ որոշում չունեն։ Բանն այն է, որ Արցախում գրանցված կուսակցությունները Հայաստանում այլեւս իրավազորություն չունեն, եւ պատգամավորները որոշել են գոնե ՀԿ-ի միջոցով գործունեություն ծավալել։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա