Արտաքին 3 տարի առաջ - 20:15 01-11-2023

Թուրքիայի փաստաբանների միությունը մտադիր է դատի տալ Իսրայելին

Թուրքիայի փաստաբանների միության (TBB) նախագահ Էրինչ Սաղքանը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում անդրադարձել է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը։ Գրում է Ermenihaber-ը։

Սաղքանը նշել է, որ Իսրայելը պատերազմական հանցագործություններ է իրականացնում Պաղեստինում՝ այդպիսով խախտելով մարդու իրավունքների միջազգային նորմերը։

Նա, ընդգծելով տեղի ունեցողի անընդունելի լինելու փաստը, գործակալության թղթակցին հայտնել է, որ միությունը մտադիր է պատերազմական հանցագործություններ իրականցնելու հիմունքներով դատական հայց ներկայացնել Իսրայելի դեմ միջազգային քրեական դատարան։

«Պաղեստինում բացահայտ կերպով պատերազմական հանցագործություն է իրականացվում։ Այդ ընկալման մեջ տեղ է գտնում հիվանդանոցի հրթիռակոծումը։ Հիվանդանոցի հրթիռակոծումը հարձակում է, որին պետք է գնահատական տա Միջազգային քրեական դատարանը»։

Սաղքանն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ Իսրայելը շարունակում է թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները։

«Միջազգային դերակատարները պետք է անհապաղ գործի անցնեն»,-հավելել է նա։

Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումները, որոնք վերաճել են մինչ օրս շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների, սկսվել են հոկտեմբերի 7-ին՝ Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակմամբ։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ