Ներքին 2 տարի առաջ - 18:02 01-11-2023

Ոտքերս ցրտահարվել էին պոստերում, անդամահատեցին․ արցախցի ընտանիքն օգնության կարիք ունի

Արցախի Մարտակերտ քաղաքից բռնի տեղահանված Մկրտչյանների ընտանիքը Կոտայքի մարզի Ալափարս գյուղում է տեղակայվել։ Ընտանիքի որդին՝ Գագիկը, լինելով առաջին կարգի հաշմանդամ՝ անդամահատված ոտքերով այսօր ստիպված է խնամել հաշմանդամ ծնողներին։

Ասում է՝ պատերազմում չի կորցրել ոտքերը, սակայն հիվանդությունը ձեռք է բերել պատերազմի հետևանքով։

«Ոտքերս ցրտահարվել էին պոստերում։ 1997-ին գանգրենա ստացա, և ստիպված բժիշկները անդամահատեցին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Գագիկ Մկրտչյանը։



Գագիկն ու հաշմանդամ ծնողները պատերազմի 1-ին օրը Մարտակերտի քաղաքապետի միջնորդությամբ, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տեղափոխվել էին Ստեփանակերտի օդանավակայան, որտեղ 5 օր մնալուց հետո տեղափոխվել էին Գորիս, այնտեղից էլ՝ Ալափարս։ Գոհ է գյուղացիներից ու բարեգութ մարդկանցից, որոնց շնորհիվ այսօր ունեն լվացքի մեքենան և սառնարան, սակայն այն տանը, որտեղ ապրում է ընտանիքը, իսպառ բացակայում են կոմունալ հարմարությունները։

«Գոհ ու շնորհակալ ենք մեզ սնունդ տրամադրելու, այն ուշադրության համար, որ ստանում ենք համագյուղացիներից։ Միակ խնդրանքս է՝ մեզ օգնել հնարավորինս բարելավելու բնակարանային պայմանները։ Տունը, որտեղ ապրում ենք, զուրկ է կոմունալ հարմարություններից, բայց փորձում ենք հարմարվել` հասկանալով իրավիճակի լրջությունը»։

Արցախցի ընտանիքին օգնել ցանկացողները կարող են կապ հաստատել նշված հեռախոսահամարով՝ 077064909։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում