Արտաքին 3 տարի առաջ - 15:07 01-11-2023

Շոյգուն պնդում է, որ չնայած արևմուտքից ստացած սպառազինությանը, Ուկրաինան պարտվում է

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Կիևը պարտվում է՝ չնայած ՆԱՏՕ-ից սպառազինությունների նոր տեսակներ է ստանում։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Ռուսական զորքերի խմբավորումը շարունակում է ակտիվ պաշտպանություն վարել՝ հակառակորդին արդյունավետ կրակային խոցումներ հասցնելով»,- ասել է նա։

Շոյգուն նշել է, որ Ուկրաինայի ԶՈւ-ն հուսահատ և անհաջող փորձում է գրոհել Զապորոժիեի, Դոնեցկի և Խերսոնի ուղղություններով, դա հանգեցնում է մեծ կորուստների։ «Ուկրաինայի Զինված ուժերը սպառվում են, ավելանում է անձնակազմի բարոյալքումը»,- ասել է նա։

ՌԴ պաշտպանության նախարարը հավելել է, որ ռուսասկան ստորաբաժանումները առաջ են ընթանում՝ ավելի շահեկան բնագծեր զբաղեցնելով։ Նա առանձնացրել է 25, 138 եւ 114-րդ մոտոհրաձգային բրիգադները։

Պաշտպանության նախարարը նշել է ռուսական ՀՕՊ աշխատանքի արդյունավետությունը. հետ է մղվել հակառակորդի ավելի քան 1 400 օդային հարձակում, այդ թվում խոցվել է 37 ինքնաթիռ, վեց ATACAMS օպերատիվ-տակտիկական հրթիռ։

«37 ինքնաթիռները,- նշել է նա,- երկու անգամ ավելի են այն քանակությունից, որը խոստացվել է Ուկրաինային F-16 ինքնաթիռների մատակարարմամբ։ Այսինքն՝ մեր ՀՕՊ նման աշխատանքի դեպքում սա համակարգերի 20 օրվա աշխատանքն է»,- ասել է Շոյգուն։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ