Արտաքին 3 տարի առաջ - 14:33 01-11-2023

Ադրբեջանում ավարտվել է Վագիֆ Խաչատրյանի գործով հերթական նիստը

Բաքվի Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում ավարտվել է Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով հերթական դատական նիստը։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ դատավարությունն ընթացել է Բաքվի ռազմական դատարանի նախագահ Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Հիշեցնենք, որ հուլիսին Լաչինի միջացքում տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետում կալանավորված Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի իրավապահները մեղադրում են 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչներին, իբրև թե, ցեղասպանության ենթարկելու համար, իսկ վերջինս հերքում է մեղադրանքները:

Դատավորն այսօր ընդմիջումից հետո հայտնել է, թե վկաներից մեկը որոշ պատճառներով չի կարող մասնակցել նիստին։ Այն հետաձգվել է մինչև նոյեմբերի 6-ը։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ