Արտաքին 3 տարի առաջ - 14:52 01-11-2023

Սերբիայի նախագահը լուծարել է խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրություններ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը լուծարել է երկրի միապալատ խորհրդարանը դեկտեմբերի 17-ին նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները։

«Ես հրաման եմ արձակում 2022 թվականի ապրիլի 3-ին ընտրված Սերբիայի Հանրապետության Ժողովրդական Սկուպշչինան լուծարելու և 2023 թվականի դեկտեմբերի 17-ին պատգամավորների ընտրություններ անցկացնելու մասին», - ասվում է Ալեքսանդր հրամանագրում:

Հոկտեմբերի 30-ին հանրապետության կառավարությունը նախագահին դիմել է խորհրդարանը լուծարելու առաջարկով, նշելով, որ «ներկայիս պայմաններում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը կապահովի ժողովրդավարության ավելի բարձր աստիճան, հասարակության մեջ հակադիր ուժերի միջև լարվածության թուլացում, բացառիկության և վիրավորանքների մերժում, տեսակետներ ազատ արտահայտելու իրավունք և եվրոպական արժեքների հետագա հաստատում»։

Դեկտեմբերի 17-ին Սերբիայում 65 քաղաքներում և համայնքներում կանցկացվեն նաև տեղական ընտրություններ։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ

Ձեզ գուցե հետաքրքրի