Արտաքին 3 տարի առաջ - 13:43 01-11-2023

Վրաստանը չի հրաժարվում ՀՀ֊Ադրբեջան֊Վրաստան եռակողմ ձևաչափից. Սամխարաձե

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հայտարարել է, որ Թբիլիսին փորձում է առաջնորդի դեր ստանձնել տարածաշրջանում։ Այս մասին նա ասել է Վրաստանի հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Այստեղից են գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու մեր ջանքերը։ Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափին, ապա այստեղ մենք շատ հստակ դիրքորոշում ունենք. մենք չենք մասնակցի այս ձևաչափին այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել վրացական տարածքների օկուպացիան և չճանաչի Վրաստանի տարածքային ամբողջականությունը։

Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք զարգացնի երկկողմ հարաբերությունները Թուրքիայի հետ, և չենք փորձի եռակողմ հարաբերությունների ձևաչափ ստեղծել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը կնպաստի Կովկասում և՛ քաղաքական, և՛ տնտեսական համագործակցությանը»,- ասել է Սամխարաձեն։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ

Ձեզ գուցե հետաքրքրի