Ներքին 2 տարի առաջ - 13:08 01-11-2023

2024-ի բյուջեով գումար կհատկացվի «Քաղաքացու օր»-ը և «Մեր ժամանակների հերոսը» նշելու համար

Հաջորդ տարվա պետական բյուջեով վարչապետի աշխատակազմում կիրականացվի 24 մլրդ 572 միլիոն դրամի ծախսեր, 11 ծրագրեր՝ 57 միջոցառումների միջոցով։


Այս մասին ԱԺ-ում պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը։

Վերջինիս փոխանցմամբ՝ այդ ծրագրերն են՝ պետական հատվածի արդիականացման ծրագիր, աջակցություն հասարակական և այլ կազմակերպություններին, հանրային իրազեկում, վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում, ինչպես նաև տոների և հիշատակի օրերի ծրագրագրեր։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրրվեց տոների և հիշատակի օրերի համար նախատեսված հատկացումներից։

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ պետբյուջեով փող է հատկացվում «Քաղաքացու օր»-ը և «Մեր ժամանակների հերոս»-ը նշելու համար, մինչդեռ, ըստ նրա, «Մեր ժամանակի հերոսը» տոն չէ։

Մինասյանը հարցրեց՝ արդյո՞ք սա նաև նշանակում է, որ 2024 թվականին այս ծրագրով Կառավարությունը չի պատրաստվում նշել բազմաթիվ հիշատակի օրեր, այդ թվում՝ Ցեղասպանության հիշատակի օրը։

Վարչապետի աշխատակազմի տեղակալն էլ պարզաբանեց, որ «Մեր ժամանակի հերոսը» միջացառումը նախատեսվում է անցկացնել հաջորդ տարի սեպտմեբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը։

«Նախորդ տարրիների բյուջեներով ի սկզբանե չի նախատեսվել, որովհետև կազմակերպման ծախսերը հայտնի չեն եղել։ Սակայն, հիմա հստակ թվերի պատկերացումներ ունենք և որոշելու ենք հետագայում պահուստային ֆոնդը չծանրաբեռնելու նպատակով ծրագիրն ավելացնել բյուջեի նախագծով»,- հստակեցրեց Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
20:24 Նիկոլի համար «արևմտամետությունն» ընդամենը ծխածածկույթ է մարտնչող թյուրքամետությունը քողարկելու համար