Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:45 01-11-2023

Թուրքերը մտել էին քաղաք, աղջկաս սիրտը վախից ճաքեց, երեխաս մահացավ. բռնի տեղահանված

«Սեպտեմբերի 19-ին, որ կռիվը սկսվեց մտանք պադվալները, կրակոցների ձայները պարզ լսվում էին, թուրքերը մտել էին քաղաք։

Աղջկաս սիրտը վախից ճաքեց,ասում էր՝ մամա, չեմ դիմանում: Ա՜խ, մաման ի՞նչ աներ… Երեխաս մահացավ։ Էդ կրակոցների տակ հողին ենք հանձնել, էդ օրերին դագաղ չկար, որ կողմ շրջվում էիր մարմիններ էին»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Ստեփանակերտից բռնի տեղահանված 76-ամյա Լենորա Մնացականյանը։

Արցախցի կինն ասում է՝ 90-ականներից տեսել է պատերազմներ, մի քանի անգամ տուն են կորցրել, հետո ամեն ինչ նորից ստեղծել, բայց այս անգամ ցավը խորն է, բռնի տեղահանվել են։

«Չորս պատերազմ եմ տեսել, մեկը մյուսից ահավոր: Ինչքան զոհեր, վիրավորներ տվեցինք, էս վերջին պատերազմում էլ տունուտեղ կորցրինք, երկիր կորցրինք։ Էրդողանի զինվորները կոտորեցին մեր ժողովրդին։ Շատ ահավոր բաների միջով ենք անցել, ամեն դարդ ու ցավ տեսել ենք»,-պատմում է արցախցի կինը։

Տիկին Լենորան հիշում է՝ կռվի օրն ու դրան հաջորդած օրերին բոլոր կողմերից նույն բանն էին լսում՝ ով ուզում է ողջ մնա, թող արագ դուրս գա տնից:

«Արցախից դուրս գալուց սիրտս ցավում էր, Արցախս, երեխայիս գերեզմանը մնաց Արցախում։ Իմ խոխայի գերեզմանին մի ծաղիկ դնելու հնարավորություն չունեմ, մեզ ամեն ինչից զրկել են...»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո