Արտաքին 3 տարի առաջ - 21:12 31-10-2023

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը նշել է՝ Իրանը կոշտ կպատասխանի, եթե բախվի որևէ սպառնալիքի

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրվանին անդրադարձել է Իսրայելին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությանը և նշել է՝ եթե Իրանը բախվի որևէ սպառնալիքի կոշտ կպատասխանի: Այս մասին տեղեկացնում է իրանական ParsToday լրատվական գործակալությունը։

Սաիդ Իրվանին ելույթ է ունեցել Արևմտյան Ասիայի տարածաշրջանի իրավիճակի քննարկման թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շարժվում է Իսրայելի քաղաքականության հետ համընթաց, փորձում է սրել լարվածությունն, ինչի համար վճարում է Պաղեստինի ժողովուրդը:

Իրանցի պաշտոնյան շեշտել է, որ, անվերապահորեն աջակցելով օկուպացիային և ագրեսիային, ԱՄՆ-ն դարձել է Գազայի հատվածի ներկայիս իրավիճակի մի մասնիկը: Նա այս համատեքստում ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանի գլխավոր նպատակը տարածաշրջանում լարվածության սրումը կանխելն է, որի նպատակով Թեհրանը պահանջում է անհապաղ վերջ տալ Իսրայելի ռազմական ագրեսիային, հրադադար հաստատել և լուծել Գազայի ժողովրդի համար նախատեսված մարդասիրական օգնության անարգել մուտքի հարցը:

«Եթե Իրանը բախվի որևէ սպառնալիքի, ենթարկվի հարձակման կամ ագրեսիայի, որը կսպառնա երկրի անվտանգությանը, ազգային շահերին կամ ժողովրդին, չի վարանի օգտագործել միջազգային իրավունքով և ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված իր իրավունքները՝ վճռական պատասխան տալու համար»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ

Ձեզ գուցե հետաքրքրի