Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 16:12 31-10-2023

Եվրոպայի խորհուրդը Արցախից տեղահանվածներին աջակցության միջոցառումների փաթեթ կպատրաստի

Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի հոկտեմբերի 11-ի այցից հետո Եվրոպայի խորհուրդը նախապատրաստում է Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների համալիր փաթեթ։

Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն, փաթեթով նախատեսվում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ 100 հազար ղարաբաղահայերի, այդ թվում՝ մոտ 30 հազար երեխաների հյուրընկալելու խնդիրները լուծելու համար:

Հաղորդվում է, որ այցի շրջանակներում Քայաջիկը համագործակցել է համապատասխան պետական մարմինների, միջազգային գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ, այցելել է նաև Արտաշատի քաղաքապետարանի երկու ապաստարաններ, մատնանշել աջակցության այն ոլորտները, որոնք ներառված են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026 թթ. գործողությունների ծրագրում և Միգրացիայի ու ապաստարանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության 2021-2025 թթ. գործողությունների ծրագրում:

«Այս նվիրված և նպատակաուղղված փաթեթի միջոցով մենք կաջակցենք մեր անդամ պետությանը՝ Հայաստանին և նրա ժողովրդին, քանի որ նրանք բախվում են այս աննախադեպ դժվարություններին և մարտահրավերներին», - ասել է գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։

Սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունից հետո, վերջին տվալներով, 100 հազար 652 արցախցի հեռացել է Հայաստան, Արցախում, ըստ գնահատականների, մեկ-երկու տասնյակ հայ է մնացել:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ