Արտաքին 3 տարի առաջ - 13:28 31-10-2023

Ադրբեջանն օկուպացված Ստեփանակերտում հաղթանակի զորահանդես կանցկացնի

Ադրբեջանի իշխանությունները մտադիր են նոյեմբերի 8-ին բռնազավթված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում «հաղթանակի զորահանդես կանցկացնի»։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Մուսավաթ» պարբերականը։

Հաղորդվում է, որ օկուպացված Ստեփանակերտում կայանալիք զորահանդեսը կընդունի անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Զորահանդեսը նախատեսված է ոչ միայն ռազմական տեխնիկայի ցուցադրության, այլ նաև 44-օրյա պատերազմում ներգրավված «օրինակելի զորամասերի» մասնակցության համար։

Ադրբեջանական պարբերականի փոխանցմամբ՝ զորահանդեսից հետո Ադրբեջանի հաղթանակի օրվա տոնակատարությունները կշարունակվեն Շուշիում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Ադրբեջանում տոնում են Արցախյան 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի օրը։ 2020 թվականի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերին հաջողվել է գրավել Շուշին, որը սկզբում՝ ընդհուպ մինչև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումը, Հայաստանի իշխանությունները կտրականապես հերքում էին, սակայն հայտարարության ստորագրումից հետո պարզ դարձավ, որ քաղաքն ամբողջովին գտնվում է Բաքվի վերահսկողության տակ։



Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ