Մամուլ 2 տարի առաջ - 08:06 31-10-2023

Ռոմանոս Պետրոսյանը հանդգնել է «տակից» աշխատել կուսակցության դեմ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Թեպետ Նիկոլ Փաշինյանը պատեհ-անպատեհ հայտարարում է, թե իր իշխանությունում թեւեր, ճյուղեր չկան, իրենք կուռ, միասնական ուժ են, սակայն իրականում տարբեր անձանց ու կլանների միջեւ ներիշխանական հուժկու պայքար կա՝ հանուն ազդեցության, դիրքի, փողի։ Ի թիվս այլ համայնքների, Կոտայքի մարզի Արզնի համայնքում կիրակի օրը ՏԻՄ ընտրություններ են կայացել, որոնք ավարտվել են ՔՊ-ից առաջադրված գործող համայնքապետ Ալեքսանդր Միրզոեւի պարտությամբ։ Նա մոտ 80 ձայնով պարտվել է մերձավոր ազգականին՝ Ֆելիքս Միրզոեւին, ում, մեր տեղեկություններով, ստվերային աջակցում էր նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ ՔՊ վարչության անդամ, ներկայում ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցնող Պետրոսյանը, փաստորեն, հանդգնել է տակից աշխատել իր կուսակցության դեմ եւ անգամ հաջողության է հասել։

Մենք քանիցս գրել ենք, որ Ռոմանոս Պետրոսյանը ստվերային պայքարի մեջ է Կոտայքի գործող մարզպետի դեմ եւ փորձում է մարզը կառավարել: Բանն այն է, որ Ալեքսանդր Միրզոեւը ներկայիս մարզպետ Ահարոն Սահակյանի «մարդն» է։ Այս ընտրության ցավալի դրվագն այն է, որ ներիշխանական պայքարում կողմերն օգտագործել են հարազատ հորեղբոր թոռներին` իրար դեմ հանելով: Այս իշխանությունը հիրավի ազգը պառակտելու, հարազատներին միմյանց դեմ թշնամացնելու, բաժան-բաժան անելու հարցում անգերազանցելի է։ Ի դեպ, համայնքի բնակիչների պատմածով՝ հաղթած Միրզոեւը որոշակի կապեր ունի կրիմինալի հետ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ