Ներքին 3 տարի առաջ - 18:05 28-10-2023

Մեծ ցանկություն ունեմ շարունակելու աշխատանքս ֆուրշետի ոլորտում․արցախցի կին

Ստեփանակերտից բռնի տեղահանված Ավանեսյանների 5 հոգանոց ընտանիքն ապրում է Կոտայքի մարզի Պտղնի գյուղում։ Ընտանիքի հարսը՝ Տաթև Ավանեսյանը, ֆուրշետի արհեստավարժ մասնագետ է, նա այսօր Հայաստանում օրվա ապրուստը հոգում է իր արհեստով։ Տաթևը Հայաստանում աշխատում է իր ընկերուհու՝ Սվետլանա Գրիգորյանի հետ միասին:


«Ֆուրշետի ոլորտում արդեն 11-12 տարվա աշխատանքային փորձ ունեմ։ Երբ դեռ Արցախում էինք, մայրիկիս գործընկերոջ հետ զրույցի ժամանակ պատահական ասացի, որ ուզում եմ սովորել, ինքն էլ առաջարկեց, որ իրեն օգնեմ, քանի որ ինքն էլ էր ֆուրշետ անում։ Ե՛վ իրեն օգնեցի, և՛ զուգահեռ սովորեցի։ Բլոկադայի սկզբում պատվերներ չունեի, բայց քիչ-քիչ սկսեցին պատվերներ լինել։ Մարդիկ տան ունեցածով էին ֆուրշետներ անում, կամ բարեկամներից էին վերցնում մրգերը»,- Oragir.News-ի հետ զրույցում հիշում է Տաթևը։

«Պատերազմի օրը ընդհանրապես ապաստարաններից էլ դուրս չէինք գալիս։ Նույնիսկ 1 տարեկան երեխայիս մի անգամ սառը ջրով կաթնախառնուրդ եմ տվել»,- ասում է Տաթևը։

Ընտանիքը Արցախից ոչինչ չի կարողացել բերել․

«Ոչ մի պարագա չկարողացա հետս բերել։ Հիմա հայտարարություն եմ տվել, մի պատվեր ունեմ։ Եթե հնարավորություն լինի պարագաներ ձեռք բերելու, մեծ սիրով կշարունակեմ իմ աշխատանքը։ Հենց մտնում ես այդ գործի մեջ, մոռանում ես դրսի խնդիրները, աշխատում ես ու վերջ։ Հիմա այստեղ ուրիշ մթնոլորտ է, մի քիչ դժվար է, բայց դե մեր հայրենիքն է»։

Տաթևն այսօր փորձում է ևս 1 արհեստ սովորել։

«Զուգահեռ դիմահարդարում եմ սովորում, բայց ֆուրշետը միևնույն է շատ եմ սիրում, մեծ ցանկություն ունեմ շարունակելու իմ նախկին արհեստը»։

Գեղեցիկ և յուրօրինակ ֆուրշետներ պատվիրելու համար կարող եք կապ հաստատել նշված հեռախոսահամարով՝ 093-67-48-77 Տաթև Ավանեսյան։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»