Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 18:30 28-10-2023

Գժի թղթով բանակից ազատված վարչապետից ամեն ինչ էլ սպասում եմ. քաղաքացին՝ ադրբեջանական գազի մասին

Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում չեն բացառում Ադրբեջանից գազ գնալու հնարավորությունը և պնդում, թե ադրբեջանական գազն ավելի մատչելի գին կունենա։ Օրերս Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է Ադրբեջանից գազ գնել՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումից հետո։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ինչու՞ են Հայաստանի իշխանությունները խոսում Ադրբեջանից, այլ ոչ թե Իրանից գազ գնելու հնարավորության մասին։

Քաղաքացիներից շատերը նշեցին, որ չեն լսել այդ հայտարարությունը, կամ առհասարակ քաղաքականությամբ չեն հետաքրքրվում և չեն կարող կարծիք հայտնել։

Քաղաքացիներից մեկն էլ ադրբեջանական գազ գնելու նախաձեռնությունը պարզապես անխելքություն որակեց։ «Հանրապետության վարչապետը չունի բարձրագույն կրթություն, գժի թղթով ազատվել է բանակից, դարձել է Փաշայան (ես իրեն Փաշայան եմ ասում, որովհետև նա իրեն փաշայի պես է պահում) բացարձակապես չի մտածում ժողովրդի մասին։ Փաշինյանը բացարձակապես Հայաստանի Հանրապետության մասին չի մտածում, նա մտածում է իր գրպանի, կամ դրսից ինչ-որ մեկի հրամանն է կատարում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա