Ներքին 3 տարի առաջ - 15:30 28-10-2023

Ուրախ եմ, որ Արամ Սարգսյանը Վազգեն Սարգսյանի անունով է քաղաքականություն եկել, ոչ թե «Կառչկայի» շորերով

«Քաղաքական տգետներին ես կփորձեմ չպատասխանել։ Հայկ Մարությանն այնքան հեռու է քաղաքականությունից, որ Հայաստանի Հանրապետությունում երևի թե ամենավերջին մասնագիտությամբ զբաղվողն ավելի մոտ է, քան Հայկ Մարությունը»,- այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը անդրադառնալով՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գրառմանը, թե «Հանրապետություն» կուսակցությունը ընտրություններից հետո խաբել է իր ընտրողներին և միացել ՔՊ-ին։

Անի Խաչատրյանի խոսքով՝ Մարությանն իր կյանքում ՀՀ քաղաքացիներին ուղղված ընդամենը մեկ ճիշտ բան է ասել․

«Էս ոնց եմ ես ձեզանից զզվում։ Սա է Մարությանի միակ ճիշտ խոսքը։ Նա քաղաքական ֆիգուր չէ, որ իրեն պատասխանեմ։ Լավ կանի իր ընտրողներին չխաբի և իր վերցրած մանդատը ծառայեցնի Երևանին և գնա նստի այն նիստերի դահլիճում, այն քաղաքապետարանի շենք մտնի, որը 3 տարի ավերել է՝ քնից չարթնանալով, ինչպես նաև կնոջ՝ Իվայի կառավարումով»։

Դիտարկմանը, որ Մարությանը ափսոսանք է հայտնել, որ Վազգեն Սարգսյանի անվան շնորհիվ քաղաքական կարիերա անող նրա եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, վերածվել է ՔՊ խոսափողի, Խաչատրյանն ասաց։

«Ես ուրախ եմ, որ Արամ Սարգսյանը Վազգեն Սարգսյանի անունով է քաղաքականություն եկել, այլ ոչ թե «Կառչկայի» շորերով։ Կարծում եմ՝ այդ տեսքստը գրել է Իվա Մարությանը, այլ ոչ թե Հայկ Մարությանը, իսկ Իվա Մարությանին պատասխանելու ոչինչ չունեմ։ Հայկ Մարությանն այնքան տղամարդ չէ, որ կարողանա պատասխանել քաղաքական առումններով, իր փոխարեն պատասխանում է իր կինը, ինչպես որ իր փոխարեն աշխատել է քաղաքապետարանում»,- եզրափակեց Անի Խարատրյանը։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը
08:49 Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց․ «Հրապարակ»
21:14 Երևանում՝ Բարձրաբերդի փողոցում, ավելի քան 3 ամիս է՝ խմելու ջուրը լցվում է նկուղներ