Ներքին 2 տարի առաջ - 11:00 28-10-2023

Գյումրիում արցախցիները դժվարանում են աշխատանք գտնել

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզում ապաստանել են 4000-ից ավելի արցախցիներ, նրանց մեծ մասը Գյումրիում են ապրում։ Գյումրիում ապաստանած արցախցիները դժվարանում են աշխատանք գտնել, նրանց ամենամեծ մտահոգությունը կապված է ցածր աշխատավարձի հետ։

Արցախցի Դիանա Առուստամյանն ասում է, որ Արցախում օրական 10.000 դրամ է աշխատել, իսկ Գյումրիում օրական 3000-4000 դրամ են առաջարկել։

«Արցախում սպասարկման ոլորտում եմ աշխատել, խոհարար եմ աշխատել։ Էստեղ ոչ միայն աշխատանք գտնելն է դժվար, այլ նաև աշխատավարձը շատ ցածր է։ Ես 3000-4000 դրամով ո՞նց երեխա պահեմ, տան վարձ տամ։ Ինձ ճիշտ հասկացեք, ես չեմ սպասում, որ ինձ օգնեն՝ այլ նորմալ վարձատրեն, որ կարողանանք ապրել ու հոգալ մեր ծախսերը։ Արցախում աշխատող մարդը լավ է ապրել, լավ է վարձատրվել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախից բռնի տեղահանված կինը։

Մեկ այլ արցախցի՝ Անյուտա Գրիգորյանը, ով Քաշաթաղի շրջանից է տարհանվել, ասում է, որ մանկավարժի կրթություն ունի, մի քանի տեղ դիմել է, բայց դրական պատասխան չի ստացել։

«Զարգացման կենտրոն էր, դիմեցի, ասեցին, որ կրթությունս չի համապատասխանում իրենց ստանդարտներին։ Մանկավարժը, մանկավարժ չէ՞, ես էդպես էլ չհասկացա։ Շատ դժվար է, գյուղում եմ ապրում, հլը, որ մեր տնամերձում հողագործությամբ եմ զբաղվում, տեսնենք որտեղից մի լույս կբացվի»,- ասում է արցախցի կինը։

Գյումրիում ապաստանած արցախցի տղամարդկանց, ովքեր ՊԲ-ում են ծառայել, ներքին կարգով տեղավորում են Գյումրիում և մարզում գտնվող զորամասերում, բայց ոչ բոլոր են համաձայնվում ծառայությունը շարունակելուն։

Արցախցի որոշ տղամարդիկ փողոցաշինական աշխատանքներուն են ներգրաված, բայց դա էլ է սեզոնային ու հիմնական զբաղմունք չէ։ Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ