Մամուլ 2 տարի առաջ - 08:44 28-10-2023

Ինչու Փաշինյանը չի ցանկացել հանդիպել զոհվածների հարազատներին. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ մինչեւ կեսօր Նիկոլ Փաշինյանն այցելել էր ԱԺ եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ այգում ծաղիկներ էր դրել 1999 թ․ հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողին: Իսկ մեկ օր առաջ խորհրդարանի պաշտոնական կայքում անոնսել էին, որ Հոկտեմբերի 27-ի հիշատակի միջոցառումը կկայանա ժամը 15.00-ին:

Պարզ չեղավ, թե ինչու ՀՀ վարչապետը չի ցանկացել հանդիպել զոհվածների հարազատներին եւ ԱԺ բակ մտնելու իրավունք ունեցող սահմանափակ թվով մարդկանց: Մեզ կառավարությունից հոդաբաշխ բացատրություն չտվեցին: Միայն տեղեկացանք, որ խորհրդարանում էլ նրա այցի մասին տեղեկացել են այցից «հինգ պակաս»։

Ակնհայտ է, որ նա խուսափում է մարդաշատ միջոցառումներից, տհաճ հարցերից եւ անվտանգության հետ կապված մտավախություններ ունի, չնայած նրա անվտանգությունն ապահովում են մի քանի հարյուր թիկնապահներ։



Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ