Մամուլ 2 տարի առաջ - 07:15 28-10-2023

Փաշինյանը շիշ է նետել թիմակիցների ուղղությամբ. սեպտեմբերի 17-ի գիշերը թեժ է անցել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Թեեւ սեպտեմբերի 17-ի՝ Երեւանի ավագանու ընտրություններում կրած պարտությունից հետո ՔՊ-ականները մի կերպ կարողացան քաղաքապետի պաշտոնը օկուպացնել, այնուամենայնիվ, պարտությունը մնացել է Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների կոկորդին: Իշխանության ներսում քննարկում ու վերլուծում են պարտության պատճառները, նոր մեղավորներ փնտրում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այդ օրը երեկոյան՝ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո, ՔՊ շտաբում թեժ է անցել: Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ եկել էր շտաբ, ՔՊ-ականներից հաշիվ են պահանջել, թե ինչու այդքան ջանքերից հետո տապալեցին ընտրությունները ու պարտություն կրեցին: Նիկոլ Փաշինյանը գոռգոռացել, կռիվ է արել ՔՊ-ականների հետ, բանն անգամ հասել է այնտեղ, որ Փաշինյանը շիշ է նետել թիմակիցների ուղղությամբ:

Աննա Հակոբյանն էլ իր հերթին է փորձել բացատրություններ պահանջել ՔՊ-ականներից: Պարտության մեղավոր ճանաչվել է մե՛կ գործող քաղաքապետը, մե՛կ իշխանականները փորձել են պարտության մեղքը բարդել շտաբի պետ Արմեն Փամբուխչյանի վրա: Նրան թույլատրվել էր անգամ քրեական տարրերի հետ հանդիպել, նրանց ծառայություններից օգտվել, բայց էլի չստացվեց:

Այսպիսով, թեեւ պարտությունից շուրջ 1 ամիս է անցել, բայց ՔՊ-ականները դեռ չեն հարմարվել դրա հետ, մինչ օրս դեռ քննարկում, վերլուծում են պատճառները: Նիկոլ Փաշինյանն անգամ հրապարակավ է խոստովանել, որ արդյունքները իրենց համար մտահոգիչ էին:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում