Արտաքին 3 տարի առաջ - 18:17 27-10-2023

Թուրքիան հրթիռակոծել է Սիրիայի 150 քրդաբնակ շրջան

Սիրիայի մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոնը (HRW) Թուրքիայի մայրքաղաք Անկարայում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թուրքական զինված ուժերի կողմից Սիրիայի քրդաբնակ շրջանների ուղղությամբ իրականացված հարձակումների վերաբերյալ զեկույց է պատրաստել։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Զեկույցի համաձայն՝ Թուրքիան հրթիռակոծել է 150 շրջան, իսկ հոկտեմբերի 5-ից ի վեր դադարեցրել Սիրիայի հյուսիսում և արևմուքտում գտնվող քրդաբնակ տարածնքեր ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումները։

Նշվում է նաև, որ հարձակումների հետևանքով ընդհանուր առմամբ շարքից հանվել է 18 ջրային կայան։

Զեկույցի մեջ ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ նման քայլերի հետևանքով տնտեսական վատ դրությանը զուգահեռ մարդիկ ստիպված են եղել գնել խմելու ջուր։

Հիշեցնենք, որ հարձակումն իրականացվել էր Անկարայում գտնվող Թուրքիայի ներքին գործերի նախարարության շենքի վրա։ Երկու անձ նռնակ էին նետել նախարարության շենքի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ վիրավորում էր ստացել 2 թուրք ոստիկան։

Հարձակումն իրականացնողներից մեկը ձերբակալվել էր, իսկ մյուսը սպանվել։

Ավելի ուշ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտարարել էր, որ հարձակում իրականացնողները եղել են իրենց կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) անդամներ, ինչին էլ հաջորդել էին Թուրքիայի զինված ուժերի ռազմաօդային գործողությունների մեկնարկը՝ Սիրիայի հյուսիսային հատվածի ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում