Արտաքին 3 տարի առաջ - 18:00 27-10-2023

Մահացե՞լ է Պուտինը, թե՞ ոչ․ Կրեմլի պարզաբանումը

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մահվան մասին տեղեկությունները, որոնք նախօրեին տարածվել էին տելեգրամյան ալիքներով։

Դմիտրի Պեսկովը Պուտինի մահվան լուրերն աբսուրդային է որակել և կոչ արել չհավատալ դրանց․

«Խոսակցություններն այն մասին, որ Պուտինը մահացել է, նրա փոխարեն կառավարում է իր երկվորյակը և երկիրը գտնվում է հեղաշրջման եզրին, անհեթեթ տեղեկատվական աղբ են»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ռուսական տելեգրամյան ալիքներում տեղեկություն էր տարածվել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին մահացել է։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մահացել է այսօր երեկոյան Վալդայի նստավայրում: Մոսկվայի ժամանակով 20։42-ին բժիշկները դադարեցրել են վերակենդանացումը և արձանագրել մահը։ Այժմ բժիշկները արգելափակված են Պուտինի դիակով սենյակում, նրանց պահում են նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցները Դմիտրի Կոչնևի անձնական կարգադրությամբ, որը կապի մեջ է և հրահանգներ է ստանում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևից: Նախագահի նմանակի պահպանությունն ուժեղացվել է»,- նշվում էր հրապարակման մեջ։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում