Արտաքին 2 տարի առաջ - 14:08 27-10-2023

Միանգամայն ակնհայտ է, որ Ուկրաինան չի հաղթելու. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն հայտարարել է, որ իմաստ չի տեսնում հունգարացի հարկատուների գումարներն ուղղել Ուկրաինային օգնելուն, քանի որ Կիևին Եվրամիության աջակցության ռազմավարությունը ձախողվել է: Այս մասին նա ասել է Kossuth ռադիոյին տված հարցազրույցում։

«Քանի դեռ նպատակն իրական է, դրա համար կարելի է գումար տրամադրել, բայց հիմա ակնհայտ է, որ Ուկրաինան չի հաղթի։ Քաղաքական գործիչները չեն համարձակվում ընդունել, որ սխալ են»,- ասել է նա։

Հունգարիայի վարչապետը հայտարարել է երկրում ազգային կոնսուլտացիաների մասին՝ հրատապ քաղաքական հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի վերաբերյալ քաղաքացիների աջակցությունը ստանալու նպատակով։

Նա նշել է, որ, իմանալով հասարակության դիրքորոշումը, «կառավարությունը կարող է վստահորեն պաշտպանել ազգային շահերը Բրյուսելում»։

Նրա խոսքով՝ ԵՄ ներկայիս ղեկավարությանը պետք է փոխարինել, քանի որ այն չի կարող դիմակայել ճգնաժամային իրավիճակներին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը