Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:22 10-12-2021

«Օմիկրոն» շտամը ստեղծել է միանգամայն նոր իրավիճակ. դանիացի բժիշկներ

Դանիացի բժիշկները կարծում են, որ կորոնավիրուսի «օմիկրոն» նոր շտամը «հայտնվել է ազատության մեջ»։ Դեռ վաղ է ասել, թե այն որքանով է ավելի մեղմ կամ կոշտ իր նախորդներից, սակայն, որոշ մասնագետների կարծիքով, հայտնվել է փոքրիկ հույս ավելի լավի: Այս մասին հաղորդում է Politiken-ը։

Դանիական շիճուկների ինստիտուտի ղեկավար Հենրիկ Ուլումը, ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, հայտնել է, որ նոր վարակի գրանցումն այլևս չի կարող կասեցնել դրա տարածումը։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ Հարավային Աֆրիկայի տվյալները վկայում են հիվանդության ավելի մեղմ ընթացքի մասին։

«Դրանցում ասվում է ավելի մեղմ ախտանշանների մասին՝ այն մասին, որ մարդիկ ավելի քիչ են կարիք ունենում լրացուցիչ թթվածնի, և որ նրանք ավելի քիչ ժամանակ են մնում հիվանդանոցում»,- նշել է Ուլումը: Նա հավելել է, որ դա չի նշանակում, թե մարդիկ ավելի քիչ են հիվանդանալու։

Մասնագետը նաև ընդգծել է, որ ներկայումս խոսքը ամենանախնական տվյալների մասին է։ Նա նաև նշել է, որ Հարավային Աֆրիկայի բնակչությունը խստորեն տարբերվում է եվրոպականից։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան