Արտաքին 3 տարի առաջ - 13:20 27-10-2023

ՀԱՄԱՍ-ի առաջնորդն արաբական աշխարհին և իսլամադավան երկրներին կոչ է արել աջակցել շարժմանը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հայտարարել է, որ Գազայի հատվածի դեմ ագրեսիայի շարունակումն ամբողջ տարածաշրջանը դուրս կբերի վերահսկողությունից։ Այս մասին տեղեկացնում է kommersant.ru-ն:

Իսմայիլ Հանիեն արաբական ու իսլամական երկրներին կոչ է արել զենքով ու ֆինանսներով աջակցել շարժմանը։ Նրա խոսքով՝ Գազայում դիմադրությունը շարունակվում է։

«Կոչ եմ անում արաբ և իսլամական ազգերի ժողովուրդներին և աշխարհի ազատ մարդկանց այս դիմադրությանը և հեղափոխությանն աջակցել գումարով և զենքով։ Ես կոչ եմ անում բոլոր նախագահներին, առաջնորդներին, գաղափարական առաջնորդներին և կարծիք ստեղծողներին հստակ և միանշանակ վերահաստատել պաղեստինյան դիմադրության օրինականությունը, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի օրինականությունը», - հավելել է նա:

Հիշեցնենք, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի տարածքի վրա հարյուրավոր հրթիռների արձակմամբ: Իսրայելը հայտնել է ավելի քան 1,4 հազար զոհի մասին, Պաղեստինը զոհերի թիվը գնահատում է ավելի քան 7 հազար։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում

Ձեզ գուցե հետաքրքրի