Ներքին 3 տարի առաջ - 09:06 27-10-2023

Ինչպես «ցրել» արցախցիներին

Վերջին օրերին ՀՀ-ում ապաստանած արցախցի պետծառայողներին բանավոր ծանուցումներ են ուղարկվել սեպտեմբեր ամսվա աշխատավարձի մոտալուտ վճարման մասին։ Խոսքն ինչպես բուն սեպտեմբերի աշխատավարձի, այնպես էլ վերջնահաշվարկ գումարի և արձակման նպաստի մասին էր, որոնք պետք է վճարվեին պետական աշխատողներին։

Սակայն դրանից հետո ՀՀ կառավարությունն՝ ի դեմս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, հայտարարեց, որ «իրավասու չէ վճարել Արցախի ծառայողների կենսաթոշակները և աշխատավարձերը»։ Ամենայն հավանականությամբ, դա էր պատճառը, որ Արցախի պետհիմնարկներից սկսեցին վերածանուցել արդեն այն, որ վճարվելու է միայն սեպտեմբեր ամսվա աշխատավարձի 80-85%-ը։ Մնացած դրամական բավարարման մասով որևէ նորություն չկա, հավելել են պատասխանատուները։

Այսպիսով, ՀՀ իշխանությունները, որոնք հայտարարել են, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների կտրվածքով արցախցիներին կտրվի 50 000-ական դրամի չափով աջակցություն, համարում են, որ Արցախի բնակիչները կարող են լիուլի բավարարված մնալ իրենց կողմից նշանակված նպաստով։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր