Մամուլ 2 տարի առաջ - 08:02 27-10-2023

Արցախի քաղաքական և ռազմական գործիչներըսոցիալական ծանր խնդիրների են բախվել․ Ժողովուրդ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արցախի քաղաքական եւ ռազմական գործիչների մի խումբ սոցիալական ծանր խնդիրների առջեւ է կանգնել։ Խոսքը հատկապես Արցախի ԱԺ պատգամավորների, նախարարների եւ բոլոր այն պաշտոնյաների մասին է, որոնք դե ֆակտո պահպանում են իրենց պաշտոններն ու կարգավիճակը, բայց չեն վարձատրվում, քանի որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է աշխատավարձ տալ եւ սառեցրել է Արցախի պետական հաստատություններին հատկացվելիք բյուջեն։ Մի կողմից, քաղաքական ֆակտորը՝ Արցախի պետական ինստիտուտները չլուծարելու հետ կապված, մյուս կողմից՝ պետական ոչ բավարար աջակցությունը, ծանր կացության առաջ են կանգնեցրել տեղահանվածներին։

Նրանք չեն կարող նոր աշխատանքի անցնել Հայաստանում, դրանով կփաստեն, որ հանձնվում են, պահանջատեր չեն ԱՀ պետական ինստիտուտները պահելու հարցում, բայց պետության տրամադրած գումարները չեն բավարարում տան վարձակալության եւ համեստ կենցաղի համար։ Ի դեպ, որոշ համակարգերում, մասնավորապես` ոստիկանությունում, արցախցիներին աշխատանքի չընդունելու պաշտոնական բացատրություններից մեկն էլ այն է, որ նրանք ՀՀ քաղաքացիներ չեն: Թեեւ բոլորն ունեն կապույտ անձնագիր, եւ տարբերությունը միայն գրանցման վայրն է:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ