Արտաքին 3 տարի առաջ - 15:05 26-10-2023

ՌԴ-ն հույս ունի պարզաբանել անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացման մասին Փաշինյանի խոսքերը

Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի Հայաստանի հետ շփումներում պարզաբանել անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացման մասին Փաշինյանի խոսքերը։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ռուս պաշտոնյան նաև հայտնել է, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքել։

«Ջանքերը, փորձերը՝ օգնելու Բաքվին և Երևանին վերջապես խաղաղության պայմանագիր կնքել, շարունակվում են։ Դա անհրաժեշտ է իրավիճակը կայունացնելու և ողջ տարածաշրջանում դրական վիճակի հասնելու համար»,- ասել է նա ճեպազրույցում։

Հիշեցնենք, որ նախօրեին Փաշինյանն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանին հանգեցրել են անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտության որոշմանը։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում