Արտաքին 2 տարի առաջ - 16:13 26-10-2023

Իրանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ կիրականացնեն

Իրանի զինված ուժերն առաջիկա օրերին կանցկացնեն «Էքթեդար 1402» («Իշխանություն 2023») լայնածավալ զորավարժությունները։ Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

«Առաջիկա օրերին ցամաքային զորքերի տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ կանցկացվեն «Էքթեդար 1402» ցամաքային զորավարժությունները»,- ասվում է հրապարակման մեջ։

Զորավարժություններին կներգրավվեն զրահապատ տանկեր, հրետանի, հրթիռային, օդադեսանտային և այլ ստորաբաժանումներ՝ բոլոր տեսակի տեխնիկայի ներգրավմամբ։

Զորավարժությունները կանցկացվեն Նասրաբադ շրջանում՝ Սպահան քաղաքի մոտ, որը գտնվում է Իրանի կենտրոնում։

Զորավարժություններն անցկացվում են Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտության սրման ֆոնին։ Միաժամանակ, Թել Ավիվը մտավախություն ունի, որ Թեհրանը կամ տարածաշրջանում նրա դաշնակիցները կարող են միջամտել մարտերին։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել