Արտաքին 3 տարի առաջ - 13:30 29-04-2023

Զելենսկին վստահ է՝ ուկրաինական ուժերը հակահարձակում կիրականացնեն և կվերադարձնեն Ղրիմը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակում կձեռնարկի և կկարողանան Ղրիմի թերակղզին վերադարձնել Կիևի վերահսկողությանը։ Այս մասին Ուկրաինայի նախագահն ասել է ֆիննական Yle պորտալին և սկանդինավյան այլ լրատվական գործակալություններին տված հարցազրույցում։

Զելենսկին վստահ է՝ ուկրաինական ուժերը կկարողանան հետ մղել ռուսական զորքերին և վերահսկողություն սահմանել թերակղզու նկատմամբ։ Նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հաջողությունը մեծապես կախված կլինի նրանից, թե արդյոք Արևմուտքը կշարունակի՞ զենք մատակարարել, թե՞ ոչ։

«Մենք ցանկանում ենք հնարավորինս շատ կյանքեր փրկել, ուստի զենքի քանակը կարևոր է: Այլ երկրների համար այժմ ավելի էժան է Ուկրաինային աջակցելը, քան երրորդ համաշխարհային պատերազմի ռիսկերը մեծացնելը»,- ասել է նա։

Զելենսկին նախազգուշացրել է, որ չնայած հաջողության հասնելու հույսերին,պատերազմը կարող է շարունակվել տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ: Չնայած Ուկրաինայի նախագահը չի բացահայտել հակահարձակման որևէ մանրամասն կամ ժամկետ, ենթադրվում է, որ այն նախատեսված է գարնան վերջին կամ ամռան սկզբին:

Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի առաջիկա հակահարձակմանն անդրադարձել էր Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։ Նա վստահություն էր հայտնել, որ ուկրաինական ուժերը հակահարձակում կիրականացնեն և կանխատեսել, որ ուկրաինական հակամարտությունը կավարտվի 2024 թվականին։

Ապրիլի 7-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակողական գործողությունները ճակատում կարող են սկսվել առաջիկա շաբաթների ընթացքում։ Ինչ վերաբերում է Ղրիմի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելուն, ապա ԱՄՆ պետքարտուղարը նշել էր, որ Կիևն այդ հարցում պետք է լսի ուկրաինացի ժողովրդի կարծիքը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ