Արտաքին 3 տարի առաջ - 11:58 26-10-2023

Բայդենը պնդում է՝ Մերձավոր Արևելքում նախապատերազմյան ստատուս քվոյին վերադարձ չի կարող լինել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելը չի կարող վերադառնալ նախապատերազմյան ստատուս քվոյին՝ ՀԱՄԱՍ-ի դեմ կռվելուց հետո և պետք է պաղեստինցիների հետ աշխատի հակամարտության՝ երկու պետությունների ստեղծմամբ լուծման ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է timesofisrael.com-ը:

«Չկա վերադարձ դեպի ստատուս քվոն,որը եղել է հոկտեմբերի 6-ի դրությամբ», - ասել է Բայդենը Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Դա նշանակում է ապահովել, որ ՀԱՄԱՍ-ն այլևս չի կարող ահաբեկել Իսրայելին և օգտագործել պաղեստինցի խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան: Դա նաև նշանակում է, որ երբ այս ճգնաժամն ավարտվի, պետք է լինի տեսլական, թե ինչ է լինելու հաջորդը, և, մեր կարծիքով, դա պետք է լինի երկու պետությունների ստեղծմամբ լուծումը: Դա նշանակում է կենտրոնացված ջանքեր բոլոր կողմերից՝ իսրայելցիներից, պաղեստինցիներից, տարածաշրջանային գործընկերներից, համաշխարհային առաջնորդներից, որպեսզի կանգնեն խաղաղության ճանապարհին», - հավելել է նա:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում