Ներքին 2 տարի առաջ - 11:35 26-10-2023

Սամոյական խոսակցությունները դատարկ զրնգոց են․ Սամվել Շահրամանյանը պետք է փակագծեր բացի

«Սամվել Շահրամանյանը պիտի խոսի, փակագծեր բացի, թե ներքին լսարանի համար, թե հանրային, մնացած ամեն ինչ բխելու է դրանից»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Որևէ մեկը որևէ բան չի նախաձեռնում, Իսկ Սամվել Բաբայանի թիմն օր օրի ակտիվանում է՝ փորձելով բոլորին խառնի իրար։ Կոնկրետ իր թիմը ավելի շատ աղմուկ է բարձրացնում։ Իրենց 1 րոպե առաջ ասածը չի համապատասխանում երկրորդ րոպեին։ Մարդն ուղղակի վենդետա է իրականացնում՝ ակնհայտ փող աշխատելով»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Ինչ վերաբերում է վտարանդի կառավարության թեզին, պատգամավորն այն կարծիքին է, որ այն իր մեջ մեծ վտանգներ է պարունակում․

«Մեզ վտարանդի կառավարություն պետք չէ, քանի որ ունենք և նախագահ, և կառավարություն, գերատեսչության ղեկավարներ, պատգամավորներ, ովքեր պատրաստ են աշխատել հասարակական հիմունքներով։ Ցավոք, Ազգային ժողովի նիստ չի հրավիրվում, քանի որ այս պահին դա պիտի անի ԱԺ Նախագահի պաշտոնակատարը, որը չի անում։ Մեկ անգամ է այս ընթացքում եղել հանդիպում, որտեղ պատգամավորներին հորդորել են սպասել։ Մյուս բոլոր սամոյական խոսակցությունները, պարզապես դատարկ զրնգոց են»։

Անդրադառնալով աշխատավարձերի չվճարմանը, Մետաքսե Հակոբյանը հաստատեց, որ միայն կվճարվի սեպտեմբեր ամսվա աշխատավարձերը, նաև կվճարվեն սեպտեմբեր ամսվա կենսաթոշակները։ Ինչ վերաբերում է 50․000-ական դրամների տրամադրմանը, պատգամավորը կարծում է, որ գոնե Արցախի սոցապնախարարը հասարակական հիմունքներով պետք է զբաղվեր այդ հարցով։

«Լավ, ես որպես պատգամավոր, ի՞նչ հասցեով պիտի հասարակական հիմունքներով աշխատող որևէ գերատեսչության ղեկավարի հարցում ուղղեմ» ։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան