Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 09:40 26-10-2023

ՌԴ-ն Հայաստանի իր ռազմաբազան պատրաստվում է տեղափոխել Ասկերան

Oragir.News-ի տեղեկություններով, արդեն տևական ժամանակ է, ինչ ռուսները պատրաստվում են Գյումրիի ռազմաբազան տեղափոխելուն։

Դեռևս այս տարվա գարնանից Արցախում խոսակցություններ են եղել, որ Ասկերանի գնդի տարածքում իրականացվում են հարմարեցման և վերափոխման աշխատանքներ, որոնց ավարտին Գյումրիի ռազմաբազայի անձնակազմի մի մասն արդեն իսկ պետք է տեղափոխվի Արցախ։

2023թ․ հուլիսից՝ Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման օրերին, ռուս խաղաղապահներն ամենօրյա ուղղաթիռային թռիչքներով Արցախ էին տեղափոխում զինծառայության համար անհրաժեշտ բեռներ, իրականացնում հերթափոխ։ Նշված բեռների մի մասը բեռնաթափվում և զետեղվում էր Ասկերանի գնդում։

Սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ագրեսիայից հետո, երբ Արցախի բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան, ՌԴ ՊՆ հաղորդագրություններում սկսեցին նշել խաղաղապահների հենակետերի դուրսբերման մասին։ Սակայն Ասկերանի գնդի տարածքը ռուս խաղաղապահները չեն պատրաստվում հանձնել։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում