Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 23:47 25-10-2023

ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական խմբավորում չէ․ Էրդողան

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խմբային ժողովում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումներին: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Էրդողանը նշել է, որ չեղարկել է Իսրայել իր այցը, ապա հավելել, որ Պաղեստինի նկատմամբ Իսրայելն իրեն «խմբավորման» պես է պահում:
«Իսրայել պետության հետ մենք խնդիր չունենք, սակայն Իսրայելի ցուցաբերած դաժանությունը ոչ պետական, այլ խմբավորման նման գործելաոճ է, որը չենք ընդունել և չենք ընդունելու»,-ասել է նա:

Էրդողանը շարունակելով Իսրայելին ուղղված քննադատական խոսքերը, փաստացի արդարացրել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման գործողությունները:

«Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք, բայց Թուրքիան քեզ պարտք չէ: Արևմուտքը ՀԱՄԱՍ-ին դիտարկում է որպես ահաբեկչական կազմարեպություն: ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն չէ, այն ազատագրական և մոջահեդներից (Իսլամում սրբազան պատերազմի մարտիկներ) բաղկացած խումբ է, որը փորձում է պաշտպանել իր հողերը»:

Հիշեցնենք, որ «ՀԱՄԱՍ»-ը հոկտեմբերի 7-ին լայնամասշտաբ ռազմական գործողություններ էր սկսել Իսրայելի ուղղությամբ, որին ի պատասխան Իսրայելը մինչ օրս հրթիռահրետանային հարվածներ է հասցնում Գազային:

Թուրքիան հակամարտության սրման առաջին իսկ օրերից դատապարտել է Իսրայելի կողմից կատարվող գործողությունները՝ նշելով, որ դրանց զոհ են գնում հազարավոր քաղաքացիական անձինք:

Թուրքիայի հակահրեական հռետորաբանությունն էլ ավելի սաստկացավ հոկտեմբերի 17-ին՝ Իսրայելի կողմից «el-Ehli Baptist» հիվանդանաոցի հրետակոծումից հետո, ինչին զոհ գնաց ավելի քան 800 պաղեստինցի:

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
20:25 «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան
19:20 Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում հացի մասով
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
18:42 2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար․ Հակոբյան
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը