Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:54 25-10-2023

Մենք պետք է անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք․ Նիկոլ Փաշինյան

Wall Street Journal-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հարցին՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում առավելությո՞ւն, թե՞ խոչընդոտող հանգամանք է։

«2021 թվականի մայիսին, 2021 թվականի նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ է իրականացրել Հայաստանի նկատմամբ և տարածքներ օկուպացրել։ ՀԱՊԿ պայմանագրի մեջ և ՀԱՊԿ կազմակերպության կանոնադրության մեջ հստակ նշված են այն գործողույթունները, որոնք պետք է տեղի ունենան, երբ անդամ երկրի նկատմամբ ագրեսիա է տեղի ունենում։ Նկարագրվածը տեղի չի ունեցել, ինչը հիասթափեցնող է և՛ Հայաստանի կառավարության, և՛ հայ հանրության համար։ Նաև Ռուսաստանի հետ մենք անվտանգության ոլոտում երկու պայամանագիր ունենք, որոնցում նկարագրված գործողությունները ևս տեղի չեն ունեցել, ինչը ևս լուրջ հարցեր է առաջացրել և՛ կառավարության, և՛ հանրության շրջանում»,- ասել է նա՝ պատասխանելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին հարցին։

Անդրադառնալով այլ գործընկերների հետ հարաբերություններին՝ Փաշինյանն ասել է․ «ավելի ճիշտ և անկեղծ կլինեմ, որ ասեմ, որ այս իրադրությունները, ըստ էության, մեզ բերել են մի որոշման, որ մենք պետք է անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք։ Եվ մենք հիմա փորձում ենք դա անել»։

Սակայն ռազմաբազաները Հայաստանից հանելու հարց, ըստ Փաշինյանի, չեն քննարկում։

«Մենք հիմա ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ, թե ինչն է նման իրադրության պատճառը։ Եվ կարծում եմ՝ սա Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի»,-ասել է նա։

Ամենից շատ դիտված

13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել