Ներքին 3 տարի առաջ - 16:00 25-10-2023

Ստեփանակերտում գտնվող Սարգիս Գալստյանից 2 շաբաթ է տեղեկություն չկա

Արցախյան վերջին պատերազմից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանի ճակատագիրն անհայտ է։ Արցախցի տղամարդը վերջին անգամ հոկտեմբերի 12-ին է կապ հաստատել իր հարազատների հետ։

Արցախի Աժ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց,որ ինքը ևս հորեղբոր հետ հոկտեմբերի 12-ին է կապի դուրս եկել։

«Հոկտեմբերի 12-ից հետո հորեղբայրս կապի դուրս չի եկել։ Մենք իր հետ չենք կարողանում կապ հաստատել, նա ինքն էր մեզ հետ կապվում»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին տեղեկություն տարածվեց, թե Ալիևի վարչակազմը Ստեփանակերտում Բաքվի ներկայացուցիչ՝ ԼՂ պարետ է նշանակել Սարգիս Գալստյանին, որը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հորեղբայրն է և նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ ունի քավոր-սանիկական կապեր: Պատգամավոր Դավիթ Գալստյանը հերքել էր այս տեղեկությունը, նշել, որ մոտ ժամանակներս փաստեր ի հայտ կգան, թե ինչով է զբաղված Սարգիս Գալստյանը։

Նշենք նաև, որ ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովը նշանակվել է Ստեփանակերտ քաղաքի (ինչպես հաղորդագրությունում է ասվում՝ Խանքենդիի) պարետ:
Փաստացի նրա նշանակումից հետո Սարգիս Գալստյանի կապն ընտանիքի անդամների հետ կորել է։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր