Ներքին 4 տարի առաջ - 15:22 12-10-2022

ՀՊՄՀ-ն համալսարանների միավորման որևէ նախագծի մասին տեղեկություն չունի, պաշտոնական ոչինչ չկա․ խոսնակ

Բրյուսովի անվան պետական համալսարանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միացնելու վերաբերյալ քննարկումներ մեզ հետ չեն եղել։ Այս մասին Tert.am-ի հե զրույցում ասել է ՀՊՄՀ-ի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանը։

«Միավորման հետ կապված որևէ պաշտոնական բան չկա, շուրջ 15 տարի է այդ խոսակցությունները պարբերաբար շրջանառվում են, բայց դեռևս որևէ հստակ նախագիծ կամ հստակ քննարկում, օրինակ՝ գույքագման և տեխնիկական այլ հարցերի հետ կապված չի եղել, ՀՊՄՀ-ին առնվազն հայտնի չէ միավորման հետ կապված որևէ նախագիծ»,- ասաց Դիանա Մարկոսյանը։

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները և աշխատակիցները բողոքի ակցիա և ստորագրահավաք են իրականացրել՝ համալսարանների միավորման դեմ։ Նրանք նշել են, որ երեկ են իմացել, որ կառավարությունը նախագիծ ունի Բրյուսովի անվան պետական համալսարանը և ֆիզկուլտինստիտուտը ՀՊՄՀ-ին միավերելու վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը