Խոսք Ներքին 3 տարի առաջ - 18:30 09-06-2023

Առանց հստակ բարեփոխումների՝ ռազմական համալսարանների միավորումը որևէ բան չի փոխի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի կառավարությունը նախօրին կայացած նիստի ընթացքում որոշում կայացրեց «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան» և «Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան» պետական հիմնարկները միաձուլման ձևով վերակազմակերպել և ստեղծել ՊՆ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա» պետական հիմնարկ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նպատակը ուսումնական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելն է, հաստիքային կազմի օպտիմալիզացումը և կրթական ծրագրերի ծրագրային ու ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը դյուրացնելը: Միևնույն ժամանակ Հայաստանի կառավարությունն իր այս նախաձեռնությունը հիմնավորում է պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համատեքստում։

Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը, անդրադառնալով վերոհիշյալ որոշման նպատակահարմարությանը, ընդգծեց, որ այստեղ շատ կարևոր է, թե ինչ բարեփոխումներ կլինեն այդ միավորումից հետո։

Նա նկատում է, որ ցանկացած բան կարելի է միավորել և տարանջատել, սակայն եթե դրանից բացի՝ որևէ ուրիշ քայլ չի ձեռնարկվում, ապա որևէ բան էլ չի փոխվի։ Նրա խոսքով՝ դա կարող է լինել, և՛ լավ, և՛ վատ, և՛ ձևականություն՝ կախված նրանից, թե ուրիշ ինձ գործողություններ կհետևեն որոշմանը։

Հարցին, թե ռազմական համալսարանների միավորումը կարո՞ղ է նպաստել պրոֆեսիոնալ բանակի ձևավորմանը, ռազմական փորձագետը վերահաստատեց, որ միավորումը առանց ուրիշ բարեփոխումների որևէ բան չի փոխի։ «Եթե նույն մարդիկ զբաղեցնելու են նույն աշխատատեղերը և նույն ձևաչափով և ծրագրերով շարունակելու են աշխատել, ապա այդ միավորումից գրեթե ոչ մի բան չի փոխվի։ Դրանք կլինեն միայն կոսմետիկ փոփոխություններ։ Եթե այս ամենը փոխվելու է, ապա դա արդեն այլ հարց է. այս դեպքում իրավիճակը կարող է և՛ դեպի վատը գնալ, և՛ դեպի լավը՝ կախված այն բանից, թե բարեփոխումներն ինչպես կիրականացվեն»,- հայտնեց նա։

Մեր հարցին, թե Հայաստանի իշխանությունները կարո՞ղ են պրոֆեսիոնալ բանակ ստեղծել՝ հաշվի առնելով պատերազմում վերջիններիս կրած պարտությունը և պարբերաբար նրանց կողմից կատարվող զիջումերը, Ներսիսյանը պատասխանեց. «Եթե ցանկանում են, կարող են, եթե չեն ցանկանում, չեն կարող»։

Նրա համոզմամբ՝ եթե իսկապես առկա է պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու նպատակ, ապա կան մարդիկ մարդիկ, ովքեր գիտեն դա անելու ձևերը։

Ռազմական փորձագետը հավելեց, որ Հայաստանի նման երկրում մի քանի տարում այդպիսի բարեփոխումների իրականացումը և իրականացնելու ճանապարհները պատկերացնելը իրատեսական է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը

Ձեզ գուցե հետաքրքրի