Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 13:43 24-10-2023

Սիրիայի արևելքում գտնվող ամերիկյան ռազմակայանը հարձակման է ենթարկվել

Սիրիայի արևելյան Էլ-Օմար նավթահանքի մոտ տեղակայված ամերիկյան ռազմակայանը անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակման է ենթարկվել։ Ինչպես փոխանցում է Al Mayadeen հեռուստաալիքը, ռազմակայանի տարածքում տեղի են ունեցել մի քանի ուժեղ պայթյուններ։

Հաղորդվում է, որ անօդաչուները հարվածներ են հասցրել նաեւ ամերիկյան Էշ-Շադադի բազային Հասեկ նահանգի հարավում։

Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժումը, որի մեջ մտնում են շիա զինված ջոկատները, որոնք պայքարել են «Իսլամական պետության» դեմ։

Շիա զինյալները մինչ այդ գրոհել էին ԱՄՆ եւ արեւմտյան կոալիցիայի բազան Էթ-Թանֆ քաղաքում, ինչպես նաեւ Էր-Ռուկբանում գտնվող փախստականների ճամբարը, որտեղ տեղակայված էին սիրիական զինված ընդդիմության խամաճիկային կազմավորումները։ Նշվել է, որ երկու օբյեկտների տարածքում տագնապ է բարձրացվել, հակառակորդն օգտագործել է զենիթային միջոցներ։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
20:25 «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան
19:20 Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում հացի մասով
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
18:42 2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար․ Հակոբյան
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը