Արտաքին 3 ամիս առաջ - 22:44 23-02-2026

Սիրիայի անվտանգության ուժերի անցակետը հարձակման է ենթարկվել Ռաքքայում, կան զոհեր ոի վիրավորներ

Ռաքքա նահանգում Սիրիայի անվտանգության ուժերի անցակետը հարձակման է ենթարկվել մի խումբ զինյալների կողմից, ուժայինների շրջանում սպանվածներ և վիրավորներ կան։

Այս մասին հայտնում է սիրիական Syria TV հեռուստաալիքը։

«Ռաքքայից արևմուտք գտնվող ալ-Սաբահիա անցակետի վրա անհայտ անձանց կողմից իրականացրած զինված հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ կան ներքին անվտանգության ուժերի աշխատակիցների թվում»,- հաղորդում է հեռուստաալիքը։

Նշվում է, որ ներքին անվտանգության ուժերը լիկվիդացրել են հարձակվողներից մեկին` նրան շրջափակելով անցակետի մոտ գտնվող շենքում։

Հրաձգությունը մոտ կես ժամ է տևել։ Սա այս անցակետի վրա արդեն երկրորդ հարձակումն է վերջին 24 ժամվա ընթացքում։