Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 12:43 24-10-2023

Նաթանյահուի որդուն քննադատել են ռազմական գործողությունների ֆոնին հայրենիք չվերադառնալու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի որդուն քննադատել են ՀԱՄԱՍ-ի դեմ սկսված ռազմական գործողությունների ֆոնին Մայամիում մնալու և հայրենիք չվերադառնալու համար, մինչդեռ մյուս հրեա պահեստազորայինները տարբեր երկրներից Իսրայել են վերադառնում ՀԱՄԱՍ-ի դեմ կռվելու համար:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 32-ամյա Յաիր Նեթանյահուն ապրիլից գտնվում է Ֆլորիդայում: Մինչդեռ աննախադեպ թվով՝ 360,000 պահեստազորային հետ է կանչվել Իսրայել: Նրանցից շատերը թողնում են ամեն ինչ՝ Իսրայել վերադառնալու համար, ոմանք նույնիսկ ընդհատում են մեղրամիսը: Սակայն վարչապետի որդին մնացել է Մայամիում, ինչը զայրացրել է որոշ ծառայողների:

«Յաիրը վայելում է իր կյանքը Մայամի Բիչում, մինչդեռ ես առաջնագծում եմ», - The Times-ին պատմել է Իսրայելի հյուսիսային ճակատում ծառայող կամավորներից մեկը:

«Մենք ենք, որ թողնում ենք մեր աշխատանքը, մեր ընտանիքները, մեր երեխաներին, որպեսզի պաշտպանենք մեր հայրենիքը և երկիրը, և ոչ թե մարդիկ, որոնք պատասխանատու են այս իրավիճակի համար: Մեր եղբայրները, մեր հայրերը, որդիները, բոլորը գնում են առաջնագիծ, բայց Յաիրը դեռ այստեղ չէ։ Դա չի նպաստում վստահության ձևավորմանը երկրի ղեկավարության նկատմամբ», - բողոքել է մեկ ուրիշը։

Գազայի հետ սահմանին ծառայող երիտասարդներից մեկն էլ ասել է.«Ես եկել եմ Միացյալ Նահանգներից, որտեղ ունեմ աշխատանք, կյանք, ընտանիքը: Ես ոչ մի կերպ չեմ կարող մնալ այնտեղ և մենակ թողնել իմ երկիրը, իմ ժողովրդին այս ճգնաժամային պահին։ Ո՞ւր է վարչապետի որդին. ինչո՞ւ նա Իսրայելում չէ։ Սա մեզ՝ իսրայելցիներիս համար ամենահամախմբող պահն է մեր նորագույն պատմության մեջ, և մեզանից յուրաքանչյուրը պետք է այստեղ լինի հենց հիմա, այդ թվում՝ վարչապետի որդին», - ասել է մի այլ զինծառայող:

Պարբերականը նշում է, որ զինվորական ծառայությունը պարտադիր է իսրայելցիների մեծամասնության համար, երբ նրանք դառնում են 18 տարեկան: Տղամարդիկ պետք է ծառայեն 32 ամիս, իսկ կանայք՝ 24:

Ծառայությունից հետո նրանցից շատերը կարող են պահեստազորային զորամասեր կանչվել մինչև 40 տարեկան, իսկ արտակարգ իրավիճակների դեպքում նրանք կարող են ծառայության կանչվել նույնիսկ 40 տարեկանից հետո: Պատերազմի ժամանակ նրանք կռվում են կանոնավոր զորքերի հետ։

Պահեստազորի զինծառայողները նաև ներգրավվում են ոչ մարտական դերերում, ինչը նշանակում է, որ վարչապետի որդու՝ Յաիրի առաջնագծում փորձի բացակայությունը ինքնաբերաբար չի ազատի նրան ծառայության պարտավորությունից:







Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են

Ձեզ գուցե հետաքրքրի