Էրդողանն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
copy image url

Էրդողանն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Արտաքին 1 տարի առաջ - 18:14 21-10-2023
Շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ:

Ինչպես նշված է Թուրքիայի նախագահի վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի հակամարտությունը, «ինչպես նաև պաղեստինա-իսրայելական հակամարտությունը և տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը»:

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում հակամարտությունները, առաջին հերթին պաղեստինա-իսրայելական, կարելի է լուծել խաղաղ ճանապարհով, Անկարան կշարունակի ջանքեր գործադրել այդ ուղղությամբ,- ասված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված