Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 10:30 19-10-2023

ԵՊՀ-ն գիշերն էլ է աշխատում, կանխատեսում է իրադարձությունները և տեխնիկական խնդիրներ ունի

Երևանի պետական համալսարանում արտաքուստ ամեն ինչ նորմալ է, կայքը թարմացվում է, ֆեյսբուքյան էջը՝ նույնպես։ Երեկ Oragir.News-ն անդրադարձել էր դեկաններից մեկի նշանակման լուրին։ Բայց ինչպես ասում են, խնդիրները դրանով չեն ավարտվում։

ԵՊՀ կայքից տեղեկանում ենք, որ ԵՊՀ գիտական խորհուրդը հոկտեմբերի 13-ին արտահերթ նիստ է գումարել, որի ժամանակ ընտրել են դեկաններ՝ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության, պատմության, ռուս բանասիրության, կենսաբանության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետները ղեկավարելու համար։

Տարօրինակն այն է, որ նյութը տեղադրվել է գիշերը ժամը հինգին, բայց նիստը տեղի է ունեցել նյութը տեղադրելուց մի տասը ժամ հետո։ Արդյո՞ք ԵՊՀ-ում կան մարդիկ, որոնք կանխատեսում են իրադարձությունները։ Փորձեցինք պարզաբանում ստանալ ԵՊՀ լրատվության բաժնից, մեր հարցին նախ պատասխանեցին, որ ԵՊՀ կայքը փոխվել է և նյութերում երևում է 12-ժամյա սկզբունքով։



Ավելի ուշ, երբ հայտնաբերեցինք, որ ԵՊՀ կայքում կան նյութեր, որոնք դրված են, օրինակ, 13.23 րոպեին, ԵՊՀ լրատվության բաժինը պատասխանեց․



«Քանի որ ԵՊՀ նոր կայքէջը գործարկվել է վերջերս և փորձարկման ու բովանդակության հավաքագրման փուլում է, դեռևս առկա են տեխնիկական խնդիրներ ու բացթողումներ, որոնք հընթացս լուծում են ստանում։ Համալսարանականները տեղեկացված են կայքէջի՝ փորձարկման փուլում լինելու մասին և ներգրավված են կայքէջի լավարկման աշխատանքներում։ Ինչ վերաբերվում է կայքէջում նորությունների հրապարակման ժամերին, ապա դրան առնչվող տեխնիկական խնդիրներ նույնպես լինում են․ որոշ դեպքերում կայքն աշխատում է 12-ժամյա գրաֆիկով (Am/Pm): Կայքէջի լիակատար գործարկման մասին ԵՊՀ-ն կհայտարարի։ Շնորհակալ ենք տեխնիկական վրիպակը նկատելու և համագործակցության համար»։

Այս պատմության մեջ զավեշտալին այն է, որ երեկ ԵՊՀ տարածած հաղորդագրությունից իմանում ենք, որ ԵՊՀ-ն «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնության համահիմնադիրներից է, իսկ ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը «Ինչպես բուհը դարձնել նորարարության կենտրոն» վերնագրով դասախոսություն է կարդացել։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին

Ձեզ գուցե հետաքրքրի