Ներքին 3 տարի առաջ - 09:56 19-10-2023

Երևանում արցախցի ուսուցիչները չեն օգտվելու արտոնությունից

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վերջերս հայտնել էր, որ մարզային բնակավայրերում տեղահանված ուսուցիչները, համաձայն գործուղման կարգի, աշխատանքի կարող են անցնել առանց մրցույթի։

Պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը կապվեց նախարարության հետ, որտեղից մեզ փոխանցեցին, որ մինչ այս իրավիճակն էլ, հիմա էլ ծրագիրը վերաբերում է միայն մարզային բնակավայրերին՝ կապված կադրային ռեսուրսների պակասով։

«Ծրագիրը իրականացվում է միայն մարզերի համար։ Երևանում էլ, իհարկե, կարող են անցնել աշխատանքի։ Ընդհանրապես ուսուցչի՝ աշխատանքի ընդունվելու համար գործում է մրցութային կարգ, բայց հաշվի առնելով, որ նախարարությունը համակարգում ունի ուսուցիչների պակասի խնդիր, կա գործուղման կարգ՝ այս իրավիճակում էլ, մինչ այս եղած իրավիճակում էլ։

Այդ կարգը ենթադրում էր, որ եթե երկու անգամ ուսուցչի թափուր տեղը մրցույթով չի համալրվում, նա կարող է նախարարության կողմից առանց մրցույթի գործուղվել, և այդ դեպքում նա կստանա նաև համապատասխան հավելավճարներ․ նույն 30 տոկոս հավելավճարը նախատեսված է նաև այս գործուղման համար։ Այս գործուղման կարգը միշտ նախատեսված է եղել միայն մարզերի համար։

Տեղահանված արցախցի ուսուցիչները միշտ կարող են որպես մասնագետ դիմել մրցույթին և անցնել աշխատանքի»,- Oragir.News-ին փոխանցեցին նախարարությունից։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»