Մամուլ 3 տարի առաջ - 08:25 19-10-2023

ՀՀ-ում ադրբեջանցի ռազմագերի չկա․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան վերջերս Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել էր․ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակել գերիներին: Այս պահին Ադրբեջանում դեռեւս 2020-ի պատերազմից մնացած գերիներ կան, տարբեր հաշվարկներով՝ մոտ 80 անձ, իսկ այս սեպտեմբերի 19-ից հետո գերեվարվեցին Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար՝ գեներալ Լյովա Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:

ԱԳՆ-ից փորձեցինք պարզել, թե արդյո՞ք Հայաստանում այս պահին կան ադրբեջանցի ռազմագերիներ, որոնց կարող ենք փոխանակել` Մարիա Զախարովայի առաջարկած բանաձեւով: ԱԳՆ-ից մեզ փոխանցեցին, որ Հայաստանն ադրբեջանցի ռազմագերի չունի:

Այսինքն՝ պատերազմից հետո բոլորին հանձնել են: Իսկ հարցին, թե Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում Ադրբեջանի քանի դատապարտյալ կա, ԱԳՆ-ից չպատասխանեցին` նշելով, որ պետք է դիմել իրավասու մարմնին:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանում ադրբեջանցի 2 ահաբեկիչներ են դատապարտվել, որոնցից մեկը` Հուսեյն Ախունդովը, սպանել էր ԶՊՄԿ պահակին: Չի բացառվում, որ Հայաստանում այս պահին միայն այս 2 ադրբեջանցիները լինեն:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան