Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:57 17-10-2023

ԵՄ առաքելությունը բացեց իր օպերատիվ բազան Եղեգնաձորում

Այսօր ԵՄ առաքելությունը բացեց իր օպերատիվ բազան Եղեգնաձորում։

Այս մասին տեղեկացրել են առաքելության X-ի էջում:

Սա վերջին բազան էր, որը բացվեց առաքելության ծրագրի համաձայն:

ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Եղեգնաձորի փոխքաղաքապետի հետ կտրել է նոր բազայի ժապավենը, որը կենտրոնանալու է հիմնականում Արարատի մարզի սահմանամերձ բնակավայրերի վրա: