Արտաքին 2 տարի առաջ - 21:51 19-02-2024

Սիրիայի արևելքում ամերիկյան բազան ենթարկվել է հրթիռակոծման

Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էր Զոր նահանգում գտնվող Կոնիկո գազային հանքավայրում տեղակայված ամերիկյան բազան հրթիռակոծվել է։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Չորս հրթիռ ընկել է Կոնիկո դաշտում գտնվող բազայի տարածքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, բազայի հարավային մասում կրակի սյուն է բարձրացել»,- նշված է հաղորդագրոեւթյան մեջ։

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր՝ Իրաքում գտնվող ամերիկյան բազաները, ինչպես նաև Սիրիայում գտնվող նրա զորքերը պարբերաբար ենթարկվում են հարձակումների։ Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել են Իրաքում գործող զինված շիա խմբավորումները։

ԱՄՆ-ի զինված ուժերը վերահսկում են Սիրիայի արևելյան և հյուսիս-արևելյան շրջանները՝ Դեյր էր Զոր, Ալ-Հասաքա և Ռաքքա նահանգներում, որտեղ գտնվում են նավթի և գազի ամենամեծ հանքավայրերը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը