Ներքին 3 տարի առաջ - 22:50 16-10-2023

Ինչո՞ւ միջազգային դերակատարները հումանիտար միջանցք չէին գործարկում Արցախի 9-ամսյա շրջափակման ժամանակ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Եվրահանձնաժողովը հայտարարել է «ԵՄ հումանիտար օդային կամուրջ» գործողության մեկնարկի մասին՝ Գազա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։

Ես, իհարկե, դեմ չեմ Գազայի խաղաղ բնակիչների մարդասիրական իրավունքների պաշտպանությանը և այն, ինչը տեղի է ունենում վերջին օրերին, պարզապես մարդկային ողբերգություն է` երկուստեք հարյուրավոր զոհեր կանանց և երեխաների շրջանում:

Բայց ինչո՞ւ միջազգային դերակատարները հումանիտար միջանցք չէին գործարկում Արցախի 9-ամսյա շրջափակման ժամանակ, ինչու՞ էին նույն դերակատարները լուռ հետևում ադրբեջանական ագրեսիային և որպես հետևանք՝ Արցախում էթնիկ զտումների իրականացմանը:

Թե ինչ թշնամություն է գործել մեր ժողովրդի նկատմամբ հայաստանյան իշխանությունն, արդեն բոլորին է պարզ, բայց դա չի արդարացնում միջազգային խաղացողներին` իրենց անտարբերությամբ ու լռությամբ հարյուրավոր զոհերի և մարդկանց հայրենազրկմանը տանելու կամ այդ գործընթացին նպաստելու համար»:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան