Ներքին 3 տարի առաջ - 08:40 16-10-2023

Փաշինյանական տրագիկոմեդիա․ տեսարանների պակաս չի լինելու

Ինչպես հայտնի է, որքան մեր երկրի վիճակը վատանում, օրհասական է դառնում, այնքան բազմազան ու խայտաբղետ են դառնում քաղաքական զանազան «շոուները», որոնք իրական մեկ նպատակ ունեն՝ հանրության ուշադրությունը շեղել էքզիստենցիալ խնդիրներից, այլ կերպ ասած՝ նպաստել, որ հանրությունը, ժպիտը դեմքին, դիմավորի բոլոր արհավիրքները։

Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում փաշինյանական քարոզչամեքենան գործի է դնելու ամենից փորձված շոուներից մեկը՝ նախկինների ունեցվածքը․ այս պահին Դատախազությունում քննվում է մի քանի հարյուր գործ, որոնցից ամենաաղմկահարույցների վերաբերյալ կա հրահանգ՝ պատրաստել մամուլի հաղորդագրությունները։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, կախված նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, իշխանությունները պատրաստվում են նույնիսկ ամեն օր մեկ-երկու հրապարակում անել։

Բայց քաղաքական «շոուն» միայն պաշտոնական հաղորդագրություններով և ֆեյքերի ֆաբրիկաներով կատարյալ չէր լինի։

Բանն այն է, որ այն մարդիկ, ովքեր առաջիկայում հայտնվելու են իշխանական քարոզչամեքենայի թիրախում, իրենք գիտեն դրա մասին, և իրենց հնարավորությունների սահմանում պատրաստվում են ինքնապաշտպանության։ Մի կողմից, բնական է, որ «կուսակցական» մամուլն իրենց պաշտպանելու է, բայց դա բավարար չհամարելով՝ ապօրինի անշարժ գույքի անխոնջ ասպետներն իրենք իրենց հերթին նախապատրաստվում են ինքնապաշտպանության և, ուշադրություն, պատվիրում են ֆիլեր իրենք իրենց մասին, թե ինչ հերոսական անցյալ ունեն իրենք։

Այնպես որ առաջիկայում սպասվում են ողբերգական զարգացումներ, և կախված դրանց ողբերգականության աստիճանից՝ ներկաներն ու նախկինները համատեղ «շոուներ» են ցուցադրելու։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»