Ներքին 2 տարի առաջ - 16:15 15-10-2023

Դուք ձեր դպրոցում հայերեն չեք սովորել, դրա համար էլ ձեր երկիրը գրավել են․ ուսուցիչը՝ արցախցի սովորողին

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում է արել իր էջում, որում մասնավորապես ասված է․ «Պատմում եմ դեպք, որը վեջերս տեղի է ունեցել Սախարովի անվան N 69 հիմնական դպրոցում։

Երգի դասատուն (անունը դեռ ճշտվում է, քանի որ երեխան ընդամենը մեկ երգի դաս է ունեցել և չի հիշում) Արցախցի 4-րդ դասարանի երեխային ասում է`

“ԱՅ ԴՈՒՔ ՁԵՐ 3-ՐԴ ԴՊՐՈՑՈՒՄ ՀԱՅԵՐԵՆ ՉԵՔ ՍՈՎՈՐԵԼ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ՁԵՐ ԵՐԿԻՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ”:

Ուրեմն այսպիսի կենդանիներն իրավունք չունեն կրթել մեր երեխաներին: Ես ամեն ինչ անելու եմ, որ այս ‘դասատուն’ դառնա համազգային պարսավանքի առարկա, որպեսզի եթե լինեն այլ նման կենդանիներ մեր դպրոցներում (ես մեծ հույս ունեմ, որ քիչ են), ապա վախից գոնե բերանները փակեն:

Իրավական տեսանկյունից այս խոսքը հանդիսանում է հոգեբանական բռնության, վիկտիմիզացիայի, և խտրականության ճչացող օրինակ, ու միանգամայն հիմք է այդ անձին աշխատանքից ազատելու համար։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի համաձայն՝ «Գործատուն իրավունք ունի սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը`
...
2) ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք»։

Այս «ուսուցչի» խոսքը նման անհամատեղելի արարքի հստակ օրինակ է։

Ավելին, իր խոսքը կարելի է դիտարկել նաև քրեական իրավունքի տեսանկյունից։ Համաձայն քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի հանցանք է «անձի կամ անձանց խմբի նկատմամբ … անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված … անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը»։ Փաստացի այս «ուսուցչի» խոսքը անհանդուրժողականություն է հրահրում իր իսկ աշակերտի հանդեպ։

Ես այս գրառմանս մեջ նշում եմ դպրոցի տնօրենին Marianna Melyan, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ԿԳՍՄ նախարար տիկին Zhanna Andreasyanին, և կոչ եմ անում ձեռնարկել անհապաղ գործողություններ: Սպասում եմ արագ արձագանքի»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու